«Հրապարակ». ՀՅԴ անդամների մասնակցությունն ընտրություններին պարտադիր է
Հայկական Մամուլ
ՀՅԴ-ում շարունակվում են քննարկումները, թե ինչ դիրքորոշում դրսևորել փետրվարի 18-ին: Ըստ «Հրապարակ»-ի՝ ՀՅԴ մի հատվածը
կարծում է, որ կարելի է սեփական էլեկտորատին կոչ անել ձայն տալ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այս առաջարկին դեմ արտահայտվողներն ավելի շատ են: Եվ ՀՅԴ-ում կողմնորոշված են առավել օրիգինալ դիրքորոշման:
Ըստ ՀՅԴ թերթի աղբյուրների՝ առաջիկայում ՀՅԴ ԳՄ-ն շրջաբերական կհղի կառույցներին, որտեղ ի մասնավորի բացատրված կլինի, որ ընտրությունները բոյկոտելը ճիշտ մարտավարություն չէ, իրենք մասնակցում են ընտրություններին, անպայմանորեն գնում են տեղամասեր ու քվեաթերթիկը դարձնում անվավեր, քվեաթերթիկի վրա գրելով՝ Դաշնակցություն:
ՀՅԴ անդամների մասնակցությունն ընտրություններին պարտադիր է: Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ն նախ ինքն է ցանկանում իմանալ, թե ինչքան ձայն ունի այս փուլում, քանի որ առաջիկայում սպասվում են նաև Երևանի քաղաքապետի, այն է՝ ավագանու ընտրություններ, որին Դաշնակցությունը ցանկանում է լրջորեն մասնակցել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին