«ՀԺ». Ոստիկանական բեսպրեդելը
Հայկական Մամուլ
Երեկ «Հակահարված Art» խմբի մի քանի երիտասարդներ հերթական ակցիան էին իրականացնում ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնի
բաժանմունքի շրջակայքում: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երիտասարդները պաստառ էին փակցնելու հարակից շենքերից մեկի
պատին:Եվ հերթական անգամ ակցիան ձախողելու համար ոտքի էր հանվել Կենտրոնի ամբողջ ոստիկանությունը: Դեռ ակցիայից առաջ, մի քանի տասնյակ ոստիկաններ պաշարել էին տարածքը, որտեղ գտնվում է նաև «ՀԺ»-ի խմբագրությունը:
Ակցիան «նվիրված էր» ՀՀ-ում ոստիկանության բեսպրեդելին, և դրա ընթացքը ցույց տվեց, որ ոստիկանական բեսպրեդելը Հայաստանում ամուր հենքի վրա է: Ոստիկանների մոբիլիզացված ուժերին հաջողվեց փակցնելուց անմիջապես հետո պոկել պաստառը: Բնականաբար, որևէ օրինական բացատրություն, դրան չտրվեց:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին