«168 ժամ». ՀԱԿ-ում գումար «վաստակելու» լրացուցիչ աղբյուր են գտել
Հայկական Մամուլ
«168 ժամ»-ի տեղեկություններով, ՀԱԿ-ում որոշում է կայացվել տեղամասային ընտրական հանձնաժողովներում՝ ՏԸՀ-ներում ունեցած տեղերը չտալ նախագահի որևէ թեկնածուի, անգամ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին: Ըստ այդ որոշման, այդ տեղերում պետք է նշանակվեն ՀԱԿ անդամները և ակտիվիստները: ՀԱԿ-ում կարծում են, որ հանձնաժողովի անդամության համար պետության կողմից նրանց վճարվող 32 հազար դրամը լրացուցիչ եկամուտ կհանդիսանա ՀԱԿ անդամների համար: Քանի որ ՀԱԿ-ն ընտրություններում սեփական թեկնածու չունի, և ՀԱԿ հանձնաժողովի անդամները ոչ մի շարժառիթ չունեն պայքարելու ընտրակեղծիքների դեմ, նրանք կարող են աչք փակել ընտրակեղծիքների վրա, բնականաբար, լրացուցիչ վարձատրության դիմաց: Սա ուշագրավ է այն առումով, որ, օրինակ, «Ժառանգություն» կուսակցությունը, ըստ նույն տեղեկությունների, չի կարողանում լրացնել ՏԸՀ-ների անդամների սեփական տեղերը, քանի որ անհրաժեշտ թվով ներկայացուցիչներ չունի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին