Վալերի Օսիպյանն ու նրա կինը դատախազություն են հրավիրվել
Հրապարակումներ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և կնոջը՝ Լուսինե Թադևոսյանին, հրավիրել են ՀՀ դատախազություն։ Համապատասխան ծանուցագրերը, ըստ ՍպուտնիԱրմենիայի՝ հրապարակված են azdarar.am-ում։
Նրանք ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն պետք է ներկայանան այսօր՝ հունվարի 19-ին` 17։00-ից հետո։
Վարչությունում նրանց կներկայացվեն իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները։
Ըստ ծանուցագրերի՝ նրանք տեղում կարող են ծանոթանալ գործի նյութերին, ներկայացնել դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը ՀՀ ոստիկանապետ նշանակվեց 2018թ․ հեղափոխությունից հետո և պաշտոնավարեց մինչև 2019թ․ սեպտեմբերի 18-ը։
Ազատվելով պաշտոնից՝ նա նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, սակայն 1 ամսից էլ քիչ մնաց այս պաշտոնում։ 2020թ․-ից Օսիպյանին տեսախցիկները պարբերաբար ֆիքսել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կազմակերպած տարբեր հանրահավաքների ժամանակ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)