Մոսկվա-Երևան թռիչքի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել. ձերբակալվածներ չկան
ԱՐԽԻՎ
Ria.ru կայքի փոխանցմամբ Մոսկվայից Երևան ուղևորվող ինքնաթիռում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն, դեպքը գրանցվել է S7 ավիաընկերությանը պատկանող օդանավում:
Մինչև թռիչքը երկու ուղևորների միջև վիճաբանություն է սկսել. Ուղևորներից մեկն արձակել է ամրագոտին ու հարվածել մյուսին, վկայում են ականատեսները:
Սկսվել է քաշքշուկ, ստեղծված իրավիճակում օգնության են շտապել ուղեկցորդուհիները: Ուղեկցորդուհիների հանդարտվելու հորդորները անուշադրության են մատնվել, որից հետո արդեն վիճաբանությանը խառնվել են օդանավի մյուս ուղևորները, ովքեր պահանջել են «կռվարար» հարևաններին հանդարտեցնել էլեկտրաշոկով:
Վերջիվերջո օդանավի անձնակազմը, ստիպված նրանց «բիզնես դասի» ուղևորների համար նախատեսված սրահ է տեղափոխել ու մինչև վայրեջքը այնտեղ է պահել:
Վայրեջքից անմիջապես հետո, հայ ոստիկանները ձերբակալել են կռվարար ուղևորներին: Այս մասին գրում է Ria.ru:
Լուրեր.com-ի հետ զրույցում այս կապակցությամբ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ձերբակալվածներ չկան: Օդանավի ուղևորներից մեկը կենթարկվի վարչական պատասխանատվության:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)