McDonald’s-ը 700 հազար դոլար կվճարի ոչ «հալալ» սենդվիչի համար
Աշխարհ
«McDonald’s ցանցի ղեկավարությունը համաձայնվել է 700 հազար դոլար տուգանք վճարել ամերիկյան Դիրբորն քաղաքի մուսուլմաններին այն բանի համար, որ հակառակ տեղադրված գովազդին՝ ցանցի ռեստորաններում վաճառվող հավի սենդվիչները «հալալ» չեն եղել»,- գրում է Associted Press-ը:
Ընկերության դեմ 2011թ. հայց էր ներկայացրել քաղաքի բնակիչ Ահմեդ Ամհեդը, ով վստահեցնում էր, որ չնայած պատերին փակցված գովազդային ցուցանակներին, ռեստորանում վաճառվող սենդվիչները «հալալ» չեն եղել, այսինքն՝ կենդանուն մորթելու և միսը մշակելու արարողակարգը չի համապատասխանել իսլամի օրենքներին:
Տուժած կողմի փաստաբանը նշել է, որ McDonald’s-ը, հաճախ է վաճառում սովորական սենդվիչներ, երբ վերջացած են լինում «հալալ» մսամթերքները: ԱՄՆ-ում գտնվում է McDopnald’s-ի միայն 2 ռեստորան, ուր հաճախորդներին առաջարկվում է հալալ մսամթերք, գրում է Риа Новости-ն:
Երկու ռեստորաններն էլ գտնվում են Դիրբորն քաղաքում, ուր մուսուլման բնակչությունը կազմում է 150 հազար մարդ: Ելնելով նրանից, որ հնարավոր չէ պարզել ոչ «հալալ» սենդվիչներ օգտագործած քաղաքացիների ինքնությունը, այդ գումարը կփոխանցվի Դեյթրոյթի մուսուլմանական մշակույթի կենտրոնին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)