Թու’ ձեր նամուսին, հայրենիք ու ազգ ուրացողնե’ր, ու դուք ուզում եք դեռ էլի՞ մնալ իշխանության. Ռուզան Խաչատրյան
Հրապարակումներ
Լրագրող Ռուզան Խաչատրյանը գրում է.
Երկիրը թշնամուն հանձնելու միայն երկու ձեւ կա՝ ռազմական պարտությամբ ու խաղաղ եղանակով։ Առաջինն արեցիք, երկրորդն անում եք։ Ի՞նչ խաղաղություն, օրը ցերեկով հանձնում եք կամաց-կամաց։ Տո դու՞ք եք երկրի ինքնիշխանություն պահում. մարդ գժվում է էս ձեր դեմագոգիայից։
Ամենաթարմ առեւտուրը՝ երկրի ղեկավար կոչվածին Գազայում խաղաղության ինչ-որ կասկածելի խորհրդի անդամ հայտարարելու հենց նախօրեին խորհրդարանն ափալ-թափալ անցկացնում ու հրատապ կարգով կյանքի է կոչում հրեաների հոլոքոսթի օրը՝ հունվարի 27-ը, երկրում հիշատակի, ոչ աշխատանքային օր սարքելու օրենքը։ Մի իշխանություն, որը սեփական ժողովրդի ցեղասպանության հիշատակն անարգելու ճանապարհին է։
Թու’ ձեր նամուսին, հայրենիք ու ազգ ուրացողնե’ր, ու դուք ուզում եք դեռ էլի՞ մնալ իշխանության։ Մեր ժողովուրդը գոնե, կարծում եմ, նամուս ունի։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր