Օգնության ձեռք գյումրեցի անօթևան ընտանիքներին (տեսանյութ)
Հասարակություն
Կալիֆորնիայի «Փարոս» հիմնադրամը «Փարոս հարյուր հանուն հարյուրի» ծրագրի շրջանակներում, Նյու Յորքից «Դադուրյան» հիմնադրամի օժանդակությամբ օրերս «Շիրակ կենտրոնի» համագործակցությամբ իրականացրեց «Գյումրու ձմեռ» բարեգործական ծրագիրը: Գյումրու վագոն-տնակներում և կիսախարխուլ շենքերում ապաստանած, սոցիալապես ծանր պայամններում գտնվող շուրջ 60 ընտանիքի հատկացվել է վառելափայտ՝ 30խմ և 350 անչափահա երեխաների ու պատանիների' ձմեռային կոշիկներ ու վերարկուներ:
«Շիրակ կենտրոնը» «Փարոս» և «Դադուրյան» հիմնադրամներին գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների անունից իր երախտագիտությունն է հայտնում -20-27օ ցրտի պայմաններում վաղուց շարքից դուրս եկած տնակներում բնակվող ընտանիքներին վառելափայտով, կոշիկներով և վերարկուներով օժանդակելու համար:
Գյումրու տնակային ավաններում իրականացրած բարեգործական ծրագրի առաջին օրվա մասին պատմող, «Շիրակ կենտրոն»-ի կողմից պատրաստած տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
shirakcentre.org


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը