Ճանապարհ դեպի հավերժություն. հերոս Հայկազ Մկրտչյանի ծնողները գրառում են կատարել
Հրապարակումներ
Արցախի երկրորդ պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի հայրը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
Ճանապարհ դեպի հավերժություն։
Նույնքան ամպամած, սակայն կրկնակի սառը՝ 23.01.2019թ.։
Գրառում է արել նաեւ Հայկազի մայրը, նշելով.
7 տարի առաջ. ... Փաստորեն, ոչ թե մինչ հանդիպում, այլ հավերժ.... Հայկս:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվեց հայկական բանակ։ Կրտսեր սերժանտ, հաշվարկի հրամանատար: Հասցրեց մասնակցել 2020-ի հուլիսյան մարտերին, իսկ երբ սկսվեց 44-օրյան Տավուշից տեղափոխվեց Արցախ:
Հոկտեմբերի 14-ից մասնակցել է Ջրականի, Թաղավարտի, Դրախտիկի եւ Ազոխի մարտերին: Խելագարվում էր, երբ նահանջ հրամաններն էր ստանում: Չէր հասկանում ինչ է կատարվում: Վիրավորվեց 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայում, Երկինք բարձրացավ նոյեմբերի 9-ին:
Հայկազի մարմինն ամփոփված է Եռաբլուրում:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր