Պատասխան եք տալու Աստծո առաջ. Տեր Զարեհը՝ Եկեղեցու դեմ դուրս եկածներին
Հրապարակումներ
Տեր Զարեհ քահանա Աշուրյանը դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի քահանաների, այդ թվում՝ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ ճնշում գործադրելու փորձերը։
«Այդ մարդիկ թող չմոռանան, որ վաղ, թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու իրենց գործած ապօրինությունների համար։ Խնդրանքս իմ քահանա եղբայրներին՝ չվախենաք, ինչպես որ չեք վախենում և քաջաբար կանգնում եք։ Մենք մեր աղոթքներով ամեն ժամ ձեր կողքին ենք»,-ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը՝ հավելելով՝ հոգևորականների նկատմամբ ճնշում գործադրողները, Եկեղեցու դեմ քայլեր գործադրողները պատասխան են տալու ինչպես Երկնային դատաստանի ժամանակ, այնպես էլ երկրային դատարանի առջև։
Տեր Զարեհը հորդորել է հոգևորականներին՝ ցանկացած սադրանքի ժամանակ միացնել ֆեյսբուքյան ուղիղ եթերը, տեսագրել տեղի ունեցողը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր