Երևանի կենդանաբանական այգու առյուծները հոշոտել են հարևան վանդակի ծեր առյուծին
ԱՐԽԻՎ
Երևանի Կենդանաբանական այգու պաշտոնական կայքում մանրամասներ են հրապարակվել, այն մասին, որ օրերս առյուծ է սատկել. «Ցավով տեղեկացնում ենք, որ հունվարի 15-ին, առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել առյուծի անկում: Անկման պատճառ է եղել ճաղավանդակի ճաղի կոտրվելը: Առյուծը կարողացել է անցնել հարևան վանդակ, ինչի արդյունքում 3 առյուծները խեղդել են նրան:
Միաժամանակ կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց և անպատասխանատու տեղեկատվություն հրապարակելուց»-նշված էր հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)