Ալիևը պաշտոնական Երևանին անվերապահ կապիտուլյացիա է պարտադրել. Արթուր Խաչատրյան
Հրապարակումներ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուս-ուկրաինական բանակցություններում Դոնբասի մի կտորից բացի՝ հիմնական հարցն Ուկրաինային տրվող անվտանգության երաշխիքների հարցն է: Ուկրաինացիները հասկանում են, որ առանց համարժեք երաշխիքների ու երաշխավորների իրենց երկրի ապագան խիստ մշուշոտ է:
Հայ-ադրբեջանական «խաղաղության» բանակցությունների օրակարգում անվտանգության երաշխիքների հարց չկա, նախաստորագրված թղթի կտորի վրա այդ դրույթն իսպառ բացակայում է:
Միթե՞ Փաշինյանն ալիևի ազնիվ խոսքին է հավատում... Չէ՛, Ալիևը պաշտոնական Երևանին անվերապահ կապիտուլյացիա է պարտադրել, խոստանալով Նիկոլին թողնել իշխանությունը, եթե իհարկե իր բոլոր պահանջներն ու քմահաճույքները ժողովրդի վարչապետը սիրահոժար կատարի ....»:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր