Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ հակասահմանադրական քայլերի առնչությամբ Հայաստանի իրավաբան գիտնականների հայտարարությունը

Հրապարակումներ

Նկատի ունենալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող գործընթացներում Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և ազգային օրենսդրության անթաքույց խախտումների բազմաթիվ փաստերը և այդպիսիք շարունակելու նկրտումները, անհրաժեշտ և հրատապ ենք համարում զուտ իրավական տեսանկյունից արձագանքել այդ  երևույթներին:

Սահմանադրության հենքով Հայաստանի Հանրապետությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում է որպես Ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում (18-րդ հոդված): Սահմանադրության նույն հոդվածով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Դեռևս 2007թ. փետրվարի 22-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը: Ըստ այդմ էլ Ազգային եկեղեցին պետության համար անգնահատելի հզոր կառույց է՝ համազգային շահերի համապարփակ պաշտպանության տեսանկյունից:

Այսպիսով, Սահմանադրության 17-րդ հոդվածով ամրագրված պետությունից կրոնական կազմակերպությունների անջատ լինելու հիմնադրույթը պետությանը պարտավորեցնում է երաշխավորել կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, իսկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ հարաբերություններում պետությունը պարտավորվում է ղեկավարվել նաև հատուկ օրենքով:

Ազգային եկեղեցու հետ հարաբերություններում հանրային իշխանության մարմինները և պաշտոնյաները իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (Սահմանադրության 6-րդ հոդված): Սահմանադրական այս նորմից բնավ չի բխում, որ անհիմն տարածական մեկնաբանությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ կարող են իրականացվել նաև Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված գործառույթների անվան տակ այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով, այլ միջազգային պայմանագրերով և ազգային օրենսդրությամբ: Յուրաքանչյուր գործառույթի համար Սահմանադրությամբ և օրենքներով հստակ սահմանված է լիազորությունների սպառիչ շրջանակ, ուստի արգելվում է օրենսդրությամբ ամրագրված գործառույթների իրականացման պատրվակով դիմել կամայական գործողությունների՝ ներգրավելով ոչ միայն իրավապահ մարմիններին, այլև պետական իշխանության ենթակայության տակ չգտնվող տեղական ինքնակառավարման մարմիններին ու դրանց պաշտոնյաներին: Ընդ որում, վերջիններս ոչ միայն իրավասու չեն  միջամտելու ներեկեղեցական կյանքին, հատկապես՝ լիազորությունների գերազանցմամբ ներգործելու եկեղեցականների կամահայտնության վրա, այլև դա անում են անթաքույց գործելաոճով:

Պետական իշխանության տարաբնույթ միջամտությունները՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի հենքով խստորեն և հետևողականորեն դատապարտել է նաև ՄԻԵԴ-ն իր նախադեպային որոշումներով:  Իհարկե, դեռևս Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում չեն արձանագրվել պետության միջամտության այնպիսի կոպիտ դրսևորումներ, ինչպիսիք, ցավոք, տեղի են ունենում մեր Երկրում, այնուամենայնիվ, անգամ այդ պարագայում, կրոնական համայնքի գործունեությանը և ինքնավարությանը միջամտելու առնչությամբ որևէ պետության պատճառաբանություն ՄԻԵԴ-ում իրավաչափ չի ճանաչվել: Միաժամանակ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով ամրագրվել է այն իրավական դիրքորոշումը, որ ներեկեղեցական, կրոնական համայնքի ներքին կառուցակարգային և ընթացակարգային հարաբերությունների առնչությամբ որևէ հարց չի կարող քննարկման առարկա լինել դատական ատյաններում, ընդ որում, դա ևս դիտվում է որպես պետության ապօրինի միջամտություն:

Վերոգրյալ համատեքստում, առերևույթ հակասահմանադրական ենք դիտարկում «Եկեղեցու բարենորոգման» անվան ներքո հանրային իշխանության գործողությունները, որոնք ոչ միայն գործնականում հանգեցնում են Ազգային եկեղեցու արհեստական պառակտմանը, հավատացյալների խղճի ու կրոնի ազատության խախտումներին, այլև սահմանադրական կարգի հիմունքների   խաթարմանը: Վերջին հաշվով, Ազգային եկեղեցին համազգային կրոնական կառույց է, ներկայացնում է ողջ հայությանը, ըստ այդմ էլ նրա առաջնորդն ընտրվում է  սփյուռքի լայն ներգրավմամբ: Այս իրողության անտեսումը անխուսափելիորեն հանգեցնելու է նաև Սահմանադրության 19-րդ հոդվածով ամրագրված սփյուռքի իրավական կարգավիճակի և նրանց հանդեպ պետության պարտավորության հիմնադրույթների շրջանցմանը: 

Անհրաժեշտ է նաև ձեռնպահ մնալ առանձին եկեղեցականների և Ազգային եկեղեցու վերաբերյալ, հատկապես՝ տարբեր պաշտոնական ամբիոնների օգտագործմամբ մերկապարանոց զրպարտանքից և վիրավորական որակումներից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել և մնում է բոլոր երկրների հետ փոխադարձ բարիդրացիական հարաբերություններ, կայուն և արժանապատիվ խաղաղութուն հաստատելու անխաթար հենասյունը, ուստի համազգային շահերի վերաբերյալ հրապարակավ արտահայտած դիրքորոշումները միանգամայն համահունչ են ինչպես իր սահմանադրական կարգավիճակին, այնպես էլ Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված արտաքին քաղաքականության հիմնադրույթներին: Այս համատեքստում, Հայ Եկեղեցուն, այսպես կոչված, թշնամանք սերմանելու մեջ  մեղադրանքներ հնչեցնելը առնվազն հիմնազուրկ է:

Ներկայումս Երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին համարժեք հակազդելու, մասնավորապես, հանցավորության աննախադեպ աճի, թմրամոլության կործանարար դրսևորումների և ներքին թշնամանքի ու սոցիալ-տնտեսական բազում սպառնալիքներին դիմակայելու, ըստ այդմ էլ հանրությունը համախմբելու հրամայականն էլ ավելի է ընդգծում Սահմանադրությամբ նախատեսված հանրային իշխանության մարմիններին և պաշտոնատար անձանց ոչ իրենց կարգավիճակին հարիր գործընթացների մեջ ներքաշելու մեծ վտանգը: Մտահոգող է նաև իրավաչափ որևէ խնդիր չլուծող և անթաքույց հակաեկեղեցական օրինագծերի առատությունը: Այդ գործելաոճը ոչ միայն աղերսներ չունի իրավունքի գերակայության հետ, այլև խոչընդոտում է այդ հանրային իշխանության մարմիններին՝ կյանքի կոչելու իրենց սահմանադրական առաքելությունը և թիրախավորում է սահմանադրական կարգի հիմունքները:

Ակնկալում ենք, որ մեր փաստարկված մտահոգությունները համարժեք կընկալվեն, ինչը բխում է մեր Երկրի, ժողովրդի, պետականության և Հայ Եկեղեցու համընդհանուր շահերից:

 

ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ԱՐՍԵՆ ԹԱՎԱԴՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

ԱՐՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

ԳՐԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, սահմանադրագետ,

ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու,

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու,

ՌՈՒԲԻՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու,

ԼՅՈՒԴՎԻԿ ԴԱՎԹՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու,

ՄԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու,

ՀՈՒՆԱՆ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու ...

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Ամենադիտված