Գործազուրկ երիտասարդությունը թանկ կնստի աշխարհի վրա. ՄԱԿ
Հասարակություն
ՄԱԿ-ին կից Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ հունվարի 21-ին հրապարակած զեկույցի համաձայն՝ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով աշխարհում ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել: Միայն 2013թ-ին գործազուրկների թիվը հասնելու է 5 մլն մարդու:
Կազմակերպությունը նշում է, որ ճգնաժամի ազդեցությունը գործազրկության վրա աշխարհում շարունակում է մեծանալ: Այսպես 2011թ.-ին գործազուրկների թիվը ավելացել է 4.2 միլիոնով՝ կազմելով 197 մլն մարդ, ինչը երկրագնդի աշխատող զանգվածի 6%-ն է: 2007թ.-ին աշխարհում 28 միլիոնով պակաս էր գործազուրկների թիվը:
Կազմակերպությունը հատկապես անհագստացած է այն բանի համար, որ ճգնաժամի պայմաններում ամենախոցելի խավը երիտասարդներն են: Գործազուրկների ընդհանուր թվի 73.8 միլիոնը 24 տարեկանից ցածր մարդիկ են: Հունաստանում և Իսպանիայում երիտասարդության միայն կեսը աշխատանք ունի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը