Վրաստանում ձերբակալվել է Սերգեյ Ֆուրգալի համախոհը
Վրաստան
Վրաստանում ձերբակալվել է Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի համախոհ Միխայիլ Տիմոֆեևը։ Այդ մասին հայտնել է Tbilisi life Telegram-ալիքը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել ուրբաթ՝ հունվարի 23-ին։
Հրապարակման համաձայն՝ Տիմոֆեևը ձերբակալվել է Վրաստանի դատախազության միջնորդությամբ, որը հիմնվել է Մոսկվայի Ինտերպոլի բյուրոյի՝ 2024 թվականի ապրիլի 24-ի գրության վրա։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Վրաստանում նրա նկատմամբ սեփական քրեական գործեր չեն հարուցվել, իսկ երեք ամսով կալանավորումը նպատակ ունի Ռուսաստանին հնարավորություն տալ ներկայացնելու հիմնավորված արտահանձնման պահանջ։
Նշվում է, որ 2012 թվականին իշխանության եկած «Վրացական երազանք» կուսակցությունը պաշտոնապես պահպանում է տարածքային պահանջները Մոսկվայի նկատմամբ և չի վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, թեև վերջին տարիներին վերականգնվել են ավիահաղորդակցությունը և առևտրային կապերը։ Ավելի վաղ՝ 2025 թվականի սեպտեմբերին, Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ՄԱԿ-ում հայտարարել էր, որ երկիրը մինչ օրս չի հաղթահարել 2008 թվականի ռազմական հակամարտության հետևանքները։

















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է