Երբ մի երկրի նախագահ ասում է՝ «Ես լոդրություն, թամբալություն չեմ անելու», նրան լսել շարունակելն անիմաստ է
ԱՐԽԻՎ
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնության անդամներն այսօր Գորիսից մեկնել են Սիսիան՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի հանդիպմանն ընտրողների հետ: Խիստ հիասթափություն ապրելով՝ նախաձեռնության անդամներն ընթացքում վերադարձել են Գորիս: Երբ մի երկրի նախագահ ասում է՝ «Ես լոդրություն, թամբալություն չեմ անելու», նրան լսել շարունակելն անիմաստ է:
Կոչ ենք անում սյունեցիներին և առհասարակ ողջ հանրապետությանը զերծ մնալ Սերժ Սարգսյանին ընտրելու մտքից: Ստեղծված իրավիճակում լավագույն ելքը ընտրությունները բոյկոտելն է:
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնություն
Սյունիքի մարզ, Գորիս


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան