«Ռոբերտո» խանութ-սրահի գործելաոճը մոլորեցրել է տասնյակ սպառողների
Հասարակություն
Այսօր կայացած նիստում ՏՄՊՊՀ որոշմամբ հարուցվեց վարչական վարույթ նաև հագուստի, կոշիկի և պայուսակների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ: Նշված խանութի կողմից հարյուրավոր քաղաքացիներ տեղեկացվել են, որ ամբողջ ապրանքատեսականին վաճառվում է 50 տոկոս զեղչված գնով: Ստացված դիմում-բողոքների, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա տասնյակ քաղաքացիների բողոքների հիման վրա ՏՄՊՊՀ-ը անմիջապես ստուգայց է իրականացրել նշված խանութների ցանց, որտեղ կատարված հսկիչ գնմամբ պարզվել է, որ 50 տոկոս զեղչը գործում է ապրանքների միայն մի մասի վրա: Հարուցված վարույթի շրջանակում Հանձնաժողովը կկատարի լրացուցիչ ուսումնասիրություն և կհրապարակի իր որոշումը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը