Աբել Աբելյանն ու Օլյա Հակոբյանը սպասում են իրենց առաջնեկին
Հասարակություն
Դերասան, ռեժիսոր Աբել Աբելյանի եւ դերասանուհի Օլյա Հակոբյանի ընտանիքում համալրում է սպասվում: Բարի լուրը BRAVO.am-ին հայտնել է ապագա հայրիկը՝ նշելով, որ փոքրիկը լույս աշխարհ կգա մայիսին:
Զույգն առաջնեկի սեռն արդեն պարզել է՝ տղա է: Իսկ ինչ վերաբերում է երեխայի անվան ընտրությանը, ապագա ծնողների համար ցանկում առաջինը Էրիկն է. «Էրիկ Աբելյան, շատ հնչեղ է»,-կարծում է Աբել Աբելյանը:
«Անկեղծ ասած, ուզում էի՝ առաջնեկն աղջիկ լիներ, բայց մի պայմանով, որ երկրորդն անպայման տղա է լինելու (ծիծաղում է-հեղ.): Այդ ցանկությունը, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ աղջիկ երեխային ավելի մեղմ ես վերաբերվում, նա անընդհատ պաշտպանության կարիք է զգում, իսկ տղայի հետ մի քիչ խիստ ես վարվում»,-մեզ հետ զրույցում անկեղծացել է դերասանը:
Աբել Աբելյանը պատմել է, որ կնոջ հետ ծանոթացել է «Արմենիա» հեռուստաընկերության «Վերադարձ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ. «Միասին էինք խաղում: Իսկ ամուսնացել ենք մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 24-ին»:
Այս ընթացքում Օլյան սերիալներում նկարահանվելու առաջարկներ է ստացել, որոնք, սակայն, մերժել է.«Գեղեցիկ չէ խաբել ու խաղալ սերիալում: Օրերից մեկ օր կերեւա չէ, որ հղի է: Երեխայի ծնվելուց հետո, իհարկե, խնդիր չի լինի: Ես խոչընդոտ չեմ հանդիսանա Օլյայի կարիերայի հարցում»,-ասել է դերասանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը