«Նոր ալիքի» եզրափակիչ դուրս եկած Սուրեն Առուստամյանը մասնակցում է Էրիկ Քլեփթոնի մրցույթին
Հասարակություն
«Նոր ալիքի» եզրափակիչ դուրս եկած Սուրեն Առուստամյանը մասնակցում է Էրիկ Քլեփթոնի հայտարարած կիթառահարների մրցույթին։ Երգիչ ու կոմպոզիտորը Universal Music Enterprises –ի եւ ունկնդրի դատին կհանձնի Cocaine ստեղծագործության իր քովեր-տարբերակը։
Հիշեցնենք, որ մրցույթը Cocaine ստեղծագործության 35-ամյակի պատվին հայտարարել է ինքը՝ Էրիկ Քլեփթոնը։ Դրա շրջանակում աստղը ողջ աշխարհի կիթառահարներին կոչ է արել ուղարկել հոբելյանական ստեղծագործության իրենց լավագույն գործիքային քովեր տարբերակների տեսանյութերը։ Մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքները կհավաքվեն երգի մեկ՝ նվագախմբային տարբերակում, որն ավելի ուշ կներայացվի երաժշտի սոցցանցերի ու պաշտոնական կայքերում։
Հաղթողները կլինեն երկուսը։ Մեկին կընտրի Universal Music Enterprises-ի թիմը, իսկ մյուսը կընտրվի ունկնդիրների քվեարկությամբ։
Universal Music Enterprises-ի ընտրած երաժիշտը կստանա Fender «Blackie» կիթառ ($2500 արժողությամբ), Slowhand վերաթողարկված ալբոմի վինիլային տարբերակն ու սուպեր-լյուքս հրատարակությունը, եւ նրա աշխատանք կտեղադրվի Էրիկ Քլեփթոնի Ֆեյսբուքի պաշտոնական էջում։
Իսկ քվեարկությամբ հաղթած կիթառահարը կստանա այն ամենը ինչ եւ առաջինը, սակայն առանց Blackie շքեղ կիթառի։
Հաղթողը հայտնի կդառնա փետրվարի 6-ին։ Այս մաին գրում է style.news.am-ը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը