Սոնա Շահգելդյանը՝ նախագահական ընտրությունների մասին
Հասարակություն
Նախագահական ընտրություններին մնացել են հաշված օրեր: Slaq.am-ը երգչուհի Սոնա Շահգելդյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է հետևում քաղաքական գործընթացներին և արդյո՞ք մասնակցելու է նախագահական ընտրություններին:
-Սոնա, արդյո՞ք տեղյակ եք, թե ովքեր են իրենց թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում:
-Ես այնքան էլ չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ: Այնպես էլ չէ, որ ընդհանրապես չի հետաքրքրում, ուղղակի դրա մեջ այնքան էլ մտած չեմ և տեղյակ չեմ, թե ովքեր են առաջադրված որպես նախագահի թեկնածուներ:
- Մասնակցելու՞ եք նախընտրական քարոզարշավին:
-Ոչ չեմ մասնակցելու: Համ առաջարկ չի եղել, համ էլ ընդհանրապես ես չեմ մասնակցում: Նախորդ տարիներին ևս չեմ մասնակցել: Եթե լինեին առաջարկներ, ես անխտիր բոլորի համար կերգեի' առանց հաշվի առնելու, թե ում կողմից է առաջարկը: Իմ գործը երգելն է: Բոլորն էլ գումար են վաստակում:
-Իսկ ու՞մ կցանկանայիք տեսնել ՀՀ նախագահի պաշտոնին:
-Ես կցանկանայի, որ նախագահի պաշտոնում վերընտրվեր մեր գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Ես որևէ խնդիր չեմ ունեցել, երբ նա է ղեկավարել, կուզենայի, որ նա լիներ:
-Այսինքն, կարելի՞ է եզրակացնել, որ գոհ եք իր ղեկավարած տարիներից և երկրի ներկայիս իրավիճակը լավ եք գնահատում:
-Ամեն դեպքում, սխալ կլինի ուրիշների անունից խոսելը: Շատ մարդիկ կան, ովքեր նեղվում են իրենց ապրուստից: Ես երգում եմ, ինձ համար լավ է, ես իմ քրտինքով վաստակում եմ: Չեմ ասում, որ մնացածն ինձ հետաքրքիր չէ, կուզենայի, որ դեպի լավը գնար ամեն ինչ, ու զգում եմ, որ դեպի լավն ենք գնացել ու շարունակում ենք գնալ: Ես չեմ սիրում բողոքել, միշտ լավատեսորեն եմ մոտենում: Ճիշտ է' այդքան էլ քաղաքականության մեջ մտած չեմ, բայց ինձ հետաքրքրում է մեր երկրի ապագան:
-Ինքներդ մասնակցելու՞ եք փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
-Այո, սիրով կմասնակցեմ:
-Տեղյա՞կ եք, որ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել: Ինչպե՞ս կմեկնաբանեք իր այդ քայլը:
-Այո, տեղյակ եմ: Հետևում եմ, լուրեր էլ եմ նայում, որովհետև ինձ հետաքրքրում է: Չգիտեմ, թե իր քայլը ինչով է պայմանավորված, ամեն դեպքում, պետք է սպասել ընտրությունների օրվան:
Նյութը՝ slaq.am-ի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը