Ծեծկռտուք «Էվրիկա» խանութի մոտ. ՊՆ կապիտանն ու կուրսանտները տեղափոխվել են հոսպիտալ
ԱՐԽԻՎ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրերս Նոր Նորքի վարչական շրջանի «Էվրիկա» խանութի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հունվարի 15-ին կամ 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի 1 սպա և 7 ուսանողներ նշված խանութի մոտ վիճաբանություն են ունեցել մի քանի քաղաքացիների նկատմամբ, ինչը հետո վերածվել է մեծ ծեծկռտուքի:
Կայքը հայտնում է, որ արդյունքում սպան, ով կոչումով կապիտան է, մի քանի ուսանողների հետ մարմնական վնասավածքներ են ստացել և այս պահին բուժում են ստանում ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալում:
Փաստի առթիվ նախապատարաստված նյութերը ոստիկանության Նոր Նորքի բաժնից հնարավոր է փոխանցվեն ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանություն: Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտուքի մասնակիցների հիմնական մասին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)