Մի ասա, որ Արթուր Բաղդասարյանի գյուղն է, խայտառակ կլինենք
Հասարակություն
Ազատ կալանավորներ. իրենց այսպես են անվանում Արթիկի տարածաշրջանի գյուղի բնակիչները: «Մենք չգիտենք, թե կառավարությունը ինչ բան է, ոչ էլ իրանք գիտեն, որ էստեղ գեղ կա: Կտրված մոռացված վիճակ է, ոչ գալիս են, ոչ գնում են, գնա՝ քո գլխին ինչ ուզում էս արա»,- նշում է Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչը: Համագյուղացիները զրույցի ընթացքում ընդհատում են զրուցակցիս ու ավելացնում. «Մի՛ մտածիր, հիմի ընտրություններ են, կգան, խոստումներ կտան, հետդ մի բաժակ բան կխմեն, «հոպար ջան» կասեն ու կգնան»: Շիրակցու պատվախնդրությունը, մի քիչ էլ պարծենկոտությունը իրեն երկար սպասեցնել չտվեց ու սպանդարյանցիները սկսեցին զրույցը այլ ուղղությամբ տանել. «Պատերազմի ժամանակ հերոս գյուղ էր ըսիկ, Արթիկի տարածաշրջանում ամենաշատ կամավորներն ու զոհը Սպանդարյանն է տվել, քաջ տղերք ունի էս գյուղը, ազգային հերոս էլ ունենք»,- գյուղի հաջողություններով էր հպարտանում Կոլյա Խաչատրյանը, երբ համագյուղացիներց մեկը, օգնության հասնելով, հիշեցրեց՝ Արթուր Բաղդասարյանի գյուղն է: Գյուղացու սուր խոսքը իրեն սպասեցնել չտվեց՝ «Մի ըսա, այ մարդ, խայտառակ ես անում գյուղին»:
Սպանդարյան գյուղից է նաև ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, սակայն սպանդարյանցիները ցավով նշում են՝ գյուղը միշտ էլ անտեսված է եղել: «Պատգամավորն ի՞նչ է, ընտրություններից առաջ եկան, փողերը բաժնին, դառան պատգամավոր, գնացին: Հիմի էլ խնդրի դեպքում՝ ում դիմես, ասում են՝ փող ենք տվել, վերցրել ես, մենք քո հետ էլ գործ չունենք: Սաղն էլ կարիքի տեր են, 10000, 5000 սաղն էլ վերցրել են, փողին ես ընտրել, դե գնա տանջվի: Էս է մեր հալը»:
Նաիրա Նալբանդյան՝ galatv.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը