«Ժողովուրդ». ԲՀԿ-ականները սատարում են Սերժ Սարգսյանին
Հայկական Մամուլ
ՀՀ նախագահ, ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի սյունիքյան եռօրյա քարոզարշավին մասնակցում են նաև այլընտրանքային համարվող կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդի անդամներ:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին մասնակցում է նաև հրազդանցի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը:
Բայց նա Սյունիք է մեկնել ոչ թե ԲՀԿ-ի, այլ «Երկրապահ» կամավորականների միության վարչության որոշմամբ:
Թերթը նշում է, որ Մխիթար Հարությունյանը միակ ԲՀԿ-ականը չէ, որ «անհատական դիրքորոշում» է արտահայտում: Նա ևս, ինչպես Սիսիանի, Գյումրու քաղաքապետերը, շեղվելով կուսակցության կայացրած դիրքորոշումից, բացահայտ սատարում է Սերժ Սարգսյանին: Ընդ որում, ինչպես նշել է Սամվել Բալասանյանը, նրանք բոլորն էլ իրենց դիրքորոշման մասին տեղեկացրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին