«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի ձախողումները Բրյուսելում
Հայկական Մամուլ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բրյուսելյան այցի ժամանակ ցանկացել է հանդիպել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե
Մանուել Բարոզոյի հետ, որպեսզի ցույց տա, որ Եվրոպայի համար ինքը վստահելի գործընկեր է, սակայն չի հաջողել. Ավետ Ադոնցը չի
կարողացել կամ չի ցանկացել կազմակերպել:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այդ հանդիպումը նաև Հայաստանում ԵՄ
ներկայացուցիչ Տրայան Հրիստեայի սրտով չի եղել: Իսկ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հինգ-տասը րոպե ուշացել է՝ սպասեցնել տալով Հովիկ Աբրահամյանին: Ի դեպ, օրերս բուհերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ֆյուլեի մասին, Արգամիչը համառորեն նրան «Ֆիլե» է անվանել: Սա «զավտրիկի» շարքից է՝ Բրյուսելում Աժ նախագահը հենց այս բառն է օգտագործել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին