«Ժողովուրդ». ՀՖՖ-ն «փակել» է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «փակել» է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը:
Արդյոք մեզ կին ֆուտբոլիստներ պե՞տք չեն, ի՞նչ է լինելու հավաքականի ճակատագիրը. «Ժողովուրդ»-ի հարցերին ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը պատասխանեց. «Մենք այս տարի նպատակահարմար չենք համարել, որ կանանց հավաքականը մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Լինում են ֆուտբոլիստներ, որոնք հրավիրվում են հավաքի, այս տարի էլ որոշել ենք հավաքականը չներկայացնել Եվրոպայում խաղալու»:
Այսպիսով՝ քանի որ հավաքականները կազմավորվում են ՀՖՖ-ի հրավերով, իսկ նրանք էլ որոշել են չհավաքել կանանց կազմը՝ եվրոպական խաղերին մասնակցելու համար, ուստի կանանց հավաքականը կարելի է համարել «փակված»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին