«Հրապարակ». Ծառուկյանն «ըմբռնումով» է վերաբերվում Սամվել Բալասանյանի հայտարարությանը
Հայկական Մամուլ
Գագիկ Ծառուկյանը գտնվում է Հայաստանում՝ տեղեկացրեց նրա մամլո խոսնակը «Հրապարակի» հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է, որ Ծառուկյանը մեկնել է Խորվաթիա' գործերով:
Իսկ ինչպե՞ս է պարոն Ծառուկյանը վերաբերվում Սամվել Բալասանյանի՝ Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությանը: «Ըմբռնումով»,- կարճ արձանագրեց մամլո խոսնակը:
Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջիկա օրերին ԲՀԿ-ն հանդես է գալու իր էլեկտորատին ուղղված ազատ, խղճի մտոք քվեարկության կոչով. համապատասխանո՞ւմ է լուրն իրականությանը: «Էլեկտորատի կողմնորոշման հետ կապված՝ այս պահին հրապարակային-պաշտոնական հայտարարություն չի նախատեսվում»,- ասաց Իվետա Տոնոյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին