«Առավոտ». Մինչ նախագահի շրջապատը հարստացել է՝ աղքատացել է ժողովուրդը
Հայկական Մամուլ
Սերժի և Րաֆֆիի Հայաստանների տարբերությունը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական բուկլետներում նշված է.
«Մինչ նախագահի շրջապատը հարստացել է՝ աղքատացել է ժողովուրդը»:
Երեկ Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ո՞ւմ
նկատի ունեն նախագահի շրջապատից, որ հարստացել է: «Այնքան շատ են,- պատասխանեց Հ. Խուրշուդյանը:- Բոլոր օլիգարխները,
ըստ էության, իր թիմում են: Օլիգարխների մեծամասնությունը: Դուք գիտեք այդ օլիգարխներին, և անուններ տալու կարիք չկա: Հասարակությունն էլ նրանց անգիր գիտի: Դա մեծ ցուցակ է»: Հովսեփ Խուրշուդյանը խոստացավ Սերժ Սարգսյանի թիմակիցների շարքում այդ հարստացածների ցուցակը առանձին ուղարկել «Առավոտի» խմբագրություն:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին