«Հրապարակ». Սերժ Սարգսյանի ելույթից հետո, առաջինը հետևություն են արել սփյուռքի նախարարությունում
Հայկական Մամուլ
Սփյուռքի նախարարությունը որոշել է առաջիկա օրերին Հայաստան հրավիրել սփյուռքահայ զինվորականների՝ գեներալների,
ծովակալների աննախադեպ հավաք են ծրագրել:
Ըստ «Հրապարակ»-ի՝ այն, հավանաբար, Բանակի օրվա առիթով է կազմակերպվում: Ասում են՝ այդ այցը Հայաստան կազմակերպել է սփյուռքի
փոխնախարար Դավիթ Կարապետյանը, ով նաև Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի նախագահն է: Փաստորեն, Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարարությունում ունեցած ելույթից հետո, որը վերաբերում էր բանակի շուրջ համախմբվելուն, առաջինը հետևություն են արել սփյուռքի նախարարությունում: Այնպես որ պատահական չէր ՊՆ նախկին խոսնակին սփյուռքի նախարարություն գործուղելը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին