«ՉԻ». Սերժի Վաչոյի բարձր հովանու ներքո
Հայկական Մամուլ
Այսօր մի խումբ ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնելու Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք պնդում են, որ տուժել են VTB բանկի և «Բաղրամյան ՍՊԸ»-ի հանցավոր համագործակցության արդյունքում: Քաղաքացիների պնդմամբ՝ վարկի տրամադրման դիմաց վերոնշյաւ ՍՊԸ-ն իրենցից խաբեությամբ անհասկանալի լիազորագրեր է կորզել, ինչի արդյունքում այդ մարդիկ կանգնած են իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջև: Նախաքննական մարմինը որոշում է ընդունել վերոնշյալ քաղաքացիներին տուժող ճանաչելու մասին, սակայն դատարանները կամայականություն են ցուցաբերել, և առայժմ նրանցից մեկ-երկուսի հայցն է բավարարվել:
«ՉԻ» տեղեկություններով՝ այս «օպերացիայի» գլխավոր դերակատարներից մեկը համարվում է Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչոն՝ Վաչիկ Ղազարյանը, որը տանիք է հանդիսացել հեշտությամբ հարստանալ ցանկացող «Բաղրամյան ՍՊԸ» տնօրեն Արսեն Բաղրամյանի համար:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ VTB բանկի Արաբկիր մասնաճյուղի տնօրենին էլ հովանավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը: Այս թեմային թերթը խոստանում է առանձին անդրադառնալ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին