Հյուսիսային Կորեան պատժամիջոցներին արձագանքում է ռազմական ուժի հզորացմամբ
Աշխարհ
ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության նկատմամբ դատապարտող բանաձևերի ընդունումից հետո Փհենյանը հայտարարել է, որ մեծացնելու է իր ռազմական կարողությունը և շարունակելու է իր միջուկային ծրագրերի մշակումը, հայտնում է Reuters-ը:
Մենք միջեցներ ձեռք կառնենք մեր ռազմական կարողությունն ուժեղացնելու համար, որը ներառում է նաև զսպման միջուկային միջոցներ, ասված է Փհենյանի կողմից տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունն արվել էր ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած որոշումից հետո՝ ընդարձակել Հյուսիսային Կորեայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը:
Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհուրդը դատապարտել էր ԿԺԴՀ-ի կողմից արբանյակային հրթիռ արձակելու քայլը: Ենթադրվում էր, որ հրթիռը կարող է զինված լինել միջուկային զինամթերքով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)