Ասպիրիինը վնասակար է տեսողությանը
Գիտություն և Մշակույթ
Ասպիրինի երկարաժամկետ օգտագործումը կարող է հանգեցնել տեսողական խնդիրների առաջացմանը, կարծում են ամերիկացի գիտնականները, փոխանցում է Podrobnosti-ն:
Սրտանոթային հիվանդությունների տարածումը աշխարհում մեծանում է, և որպես կանոն՝ մեծանում է նաև ասպիրին ընդունելու հաճախականությունը: Սիդնեյի համալսարանի տեսողության ուսումնասիրման կենտրոնի աշխատակիցները հետազոտել են 2-3 հազար հիվանդների, որոնք շաբաթվա ընթացքում մեկ կամ երկու անգամ ասպիրին են օգտագործել:
Գիտնականները հայտնաբերել են, որ նման քանակությամբ ասպիրին ընդունելուց 10-15 տարի անց մեծանում է տարիքային տեսողական խանգարումների ռիսկը:
Սակայն գիտնականները կարծում են, որ հիմք չկա սրտանոթային հիվանդներին ասպիրին նշանակելուց հրաժարվելու համար, քանի որ ասպիրինի օգուտը այդ հիվանդության բուժման համար զգալիորեն գերազանցում է տեսողության վատթարացման ռիսկին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)