Բոլոր ուրացողներին, դավաճաններին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկվում․ Տեր Զարեհ (տեսանյութ)
ՀրապարակումներՏեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություն էր իրականացնում Մասյացոտնի թեմում, իսկ այժմ Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվն է, տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսել է ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության լուծարման մասին։
«ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումից հետո Պաշտպանության նախարարությունում այդ բացը լրացնելու համար այլընտրանքային ձև են գտել, և բոլոր ուրացողներին, դավաճաններին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկվում, ըստ իմ տեղեկությունների՝ մայորի հաստիքի և 700 հազար դրամ աշխատավարձի խոստումով։ Տեսեք, թե ուր են հասցրել մեր հայրենիքը, որ անգամ պետական բյուջեից մեր բանակին տրամադրվող ծախսերով հովանավորում են եկեցահալած իրենց քաղաքական օրակարգը։ Մարդկանց վճարած հարկերի հաշվին կաշառում են, և այդ կաշառքը օրինական ձևով են փորձում անել՝ առաջարկելով աշխատել իբրև գնդերեց»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի