Գերմանիան և Ֆրանսիան կհամագործակցեն տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար
Աշխարհ
Գերմանիան և Ֆրանսիան բանակցել են, թե ինչպես համագործակցել Եվրոմիությունում հաղթահարելու տարածաշրջանի պետությունների տնտեսական ճգնաժամը և արձանագրելու տնտեսական աճ:
Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդի հետ հանդիպումից հետո նշել է, որ երկու երկրներն էլ հասկանում են իրենց պատասխանատվությունն Եվրոպայի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և աճ արձանագրելու համար: Նա նաև նշել է, որ երկու կողմն էլ շատ կարևոր են համարում տնտեսական մրցակցությունը:
Երկու երկրները իրենց առաջարկությունները պետք է ներկայացնեն մայիսին:
Անգելա Մերկելը և Ֆրանսուա Հոլանդը հանդիպել են նշելու երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման հիսուն ամյակը: Այս մասին հաղորդում է անգլիական Express պարբերականը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան