ԱՄՆ-ում հայտնվել է գրիպը բուժող պաղպաղակ
ԱՄՆ
Պաղպաղակ արտադրող ամերիկյան ընկերությունը նոր աղանդեր է արտադրում, որը օգնում է հաղթահարել գրիպի վիրուսը, գրում է ABC News-ը:
Ինչպես պարզաբանել է ընկերության տնօրեն Բրիթոն Բաուերը, նման տարօրինակ քաղցրավենիք ստեղծելու գաղափարը իրենց մոտ ծագել էր 2004թ-ին:
Պաղպաղակը պարունակում է մեղր, կոճապղպեղ, նարնջի և կիտրոնի հյութ: Նրա կազմում մտնում են նաև այլ օգտակար բաղադրիչներ:
Մեղրը փափկեցնում է գրիպի ժամանակ բորբոքված կոկորդի լորձաթաղաթը, նարնջի և կիտրոնի հյութն ապահովում են անհրաժեշտ վիտամին C-ն, իսկ պղպեղը թեթևացնում է շնչառությունը:
12 դոլար արժողությամբ բուժիչ պաղպաղակը պատրաստում են փետրվարից վաճառքի հանել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)