Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Աննա Շահինյան. «Հիմնական խնդիրը միանշանակ գիտության թերֆինանսավորումն է»

Հարցազրույցներ

Աննա Շահինյանը ֆիզիկայի ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի 2011 թվականի դափնեկիր է։ Սիրում է նաև հոգեբանություն, փիլիսոփայություն, նկարել, լողալ և շատ այլ բաներ։ Շատ է սիրում ճանապարհորդել. «Սիրում եմ ամեն ինչ, ինչ նոր է»։

- Աննա, ի՞նչն է Ձեզ ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեցիք գիտնական դառնալ։

-Ուղղակի հետաքրքիր է, գրավիչ՝ իմանալ մի բան, որ դեռ ոչ ոք չգիտի, ուսումնասիրել բնությունը, հասկանալ։ Ֆիզիկան գիտություն է բնության մասին։ Դա շատ-շատ հետաքրքիր է։ Դա իմն է, հոգեհարազատ է։ Չեմ կարող բացատրել... Բայց, ցավոք, օրվա մեջ գիտությամբ զբաղվում եմ միայն 4 ժամ, աշխատանքիս հետ չեմ կարող ավելին տրամադրել, աշխատում եմ որպես ծրագրավորող Ինսթիգեյթ ՓԲԸ-ում։

- Գիտական աշխարհում Ձեզ ինչպե՞ս եք զգում. իգական սեռի ներկայացուցիչ լինելու հանգամանքը չի՞ խանգարում։

-Շատ նորմալ։ Իհարկե, լինում են մարդիկ, և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում, ում համար «կին ֆիզիկոս» բառակապակցությունը նոնսենս է։ Բայց հիմնականում դա չի խանգարում։

Աննան ասպիրանտ է Երևանի պետական համալսարանում: Տեսաբան է, զբաղվում է քվանտային օպտիկայով, քվանտային ինֆորմատիկայով: Աշխատանքները ներկայացվել են մի շարք միջազգային գիտաժողովներում, տպագրվել հեղինակավոր ամսագրերում։ «Հիմնականում 3 հոգով ենք աշխատում, իմ ներդրումը հոդվածներում մոտ 40 տոկոս է»,-ասում է նա:

Վերջին շրջանում երիտասարդ գիտնականների համար իրականացվող տարբեր խրախուսական մրցանակաբաշխություններին վերաբերում է լավ. «Խրախուսում եմ»:

Համարում է, որ պետք է զուգահեռ անցկացնել մրցույթներ տարբեր չափանշներով, քանի որ, օրինակ, և՛ միջազգային ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների քանակն է կարևոր, և՛ հղումների թիվը, դրանք խոսում են խմբի, հեղինակի տարբեր ցուցանիշների մասին։ Գիտության կազմակերպման տեսակետից կարևոր է համարում հետթեկնածուական կարգավիճակի համակարգի ներդրումը։ Ընդ որում, գիտական խմբերին պետք է հատկացնել բավարար ֆինանսներ, որպեսզի կարողանան հրավիրել նաև երիտասարդ մասնագետներ արտերկրից, և ոչ միայն ազգությամբ հայ մասնագետներ, այլ՝ ցանկացած մասնագետ, ով ունի կոնկրետ տվյալ գիտական խնդրի լուծման համար լավագույն անհրաժեշտ որակավորում. «Ժամանակն է, պետք է արագորեն մշակել ու ներդնել համակարգը»։

Խոսեցինք կնճռոտ հարցերից։ Գիտության ոլորտի զարգացման հնարավոր խոչընդոտներից կոռուպցիայի մասին հարցիս ի պատասխան՝ ձեռքը թափ տվեց։ Այնպիսի թերֆինանսավորման դեպքում, ինչպիսին մեզ մոտ է, ասաց. «Այդ մասին խոսելը զավեշտալի է»:

Ո՞րն է հիմնական խնդիրը։

-Միանշանակ, գիտության թերֆիանանսավորումը։

- Որո՞նք են պատճառները։

-Արժեհամակարգի խեղումը, որ տեղի ունեցավ անկախացումից հետո, մտավորականության պասիվացումը և հասարակության ապակողմնորոշումը արդյունաբերության, տնտեսության հարցերում: Կարծում եմ՝ դա միտումնավոր էր արվում: Այս 20 տարիների ընթացքում հասարակությունը պահվել է վախի և անելանելիության մթնոլորտում, ինչը նպաստել է գիտություն անկարևորմանը: Չի մշակվել տնտեսության զարգացման իրական ծրագիր։ Եթե գիտելիքահեն ծրագիր իրագործվեր, գիտությունը չէր արհամարհվի: Չկա տնտեսություն՝ չկա գիտություն, չկան պահանջներ, կա տգետ հասարակություն և թույլ պետություն: Քանի որ չկա տնտեսություն, ապա գիտությունը որպես շռայլություն է ընկալվում: Եթե չկա տնտեսություն, կրթությունը ևս անհրաժեշտ չէ՝ կիրառություն չկա: Երիտասարդ սերունդը չունի տեսլական սովորելու համար, մոտիվացիա չկա: Ամենամեծ խորքային խնդիրը արդյունաբերության, տնտեսության բացակայությունն է: Չի մշակվում երկարատև տնտեսության և արժեքների ծրագիր:

Երիտասարդ գիտնականները չունեն ֆիանանսավորում և չունեն իրականացման դաշտ։

-Մոտակա 5 տարիների ընթացքում ես ինձ չեմ պատկերացնում Հայաստանում։ Պետք է ապահովել նորմալ ֆինանսներ գիտական գործունեությամբ զբաղվելու համար, ապահովել տնտեսության և գիտության ինտեգրումը ու ստեղծել աշխատատեղեր։ Պետք է աջակցել, որ ՀՀ գիտնականները ներգրավվեն միջազգային ծրագրերում, պետք է ստեղծել գիտնականների շահերն իրոք պաշտպանող միություն: Շատ քայլեր են պետք։ Բայց հիմնականը, այսպես թե այնպես, հանգում է պետական ուշադրության ու արժևորման անհրաժեշտությանը։ Իսկ դա պետք է առաջին հերթին արտահայտվի գիտության ֆինանսավորման կտրուկ աճի ձևով։

Բայց չէ՞ որ գիտությունը հայտարարված է գերակա ոլորտ։

-Ո՛չ, դրանք միայն խոսքեր են, գործ չկա: Պետք է պայքարել։ Այո համաձայն եմ։ Խրախուսում եմ և մասնակցում: Գիտնականը մարդ է, քաղաքացի, ով պիտի՛ պաշտպանի իր շահերն ու իրավունքները: Գիտնականը մտավորական է, ով պարտավոր է պայքարել իր պետականության համար, դրանում առկա մթնոլորտի և արժեհամակարգի համար: Պետք է պայքարել։

Մանե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված