Reuters․ ԱՄՆ-ը և Կիևը քննարկում են Ուկրաինայում մայիսին ընտրությունների անցկացումը
Հրապարակումներ
Վաշինգտոնը և Կիևը քննարկում են Ուկրաինայում մայիսին համընդհանուր ընտրությունների, ինչպես նաև հակամարտության կարգավորման հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես հստակեցվում է հրապարակման մեջ, «ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցողների կողմից քննարկվող ծրագրի համաձայն՝ կարգավորման վերաբերյալ ցանկացած գործարք կներկայացվի հանրաքվեի»։
Ենթադրվում է, որ նույն ժամանակահատվածում Ուկրաինայում կանցկացվեն «համընդհանուր ընտրություններ»։
Գործակալության տվյալներով՝ Աբու Դաբիում անցկացված բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը և ամերիկյան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, ուկրաինական կողմին հայտնել են, որ «լավագույն տարբերակը կլինի, եթե ընտրությունները կայանան հնարավորինս շուտ»։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է