Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին
ԱՄՆ
«ԱՄՆ-ն կշարունակի օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- այս մասին Բաքվում նշել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ Trend գործակալությանը տրված հարցազրույցի ժամանակ:
«Ես հասկանում եմ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից ստեղծված Ադրբեջանի հիասթափությունը, սա բոլոր ադրբեջանցիների ցավալի կողմն է: Բոլոր ադրբեջանցիների համար՝ անկախ քաղաքական հայացքներից, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը շատ կարևոր է»,- ասել է Մորնինգսթարը:
«Ես կաշխատեմ այս հարցի ուղղությամբ՝ համագործակցելով Ադրբեջանի կառավարության և Միսկի խմբի համանախագահների հետ»,- նշել է ամերիկացի դիվանագետը և ավելացրել, որ քաղաքական կամք կցուցաբերվի՝ հասնելու խնդրի լուծմանը, որը դուրս կգա ներքաշված յուրաքանչյուր կողմի հետաքրքրություններից և խոստացել է վերջինիս համար ներդնել իր բոլոր ուժերը:
Մորնինգսթարը Ադրբեջանը համարել է հզոր դաշնակից՝ անվտանգության ապահովման հարցում: «Մենք կշարունակենք համագործակցել Ադրբեջանի հետ որպես դաշնակից: Այն կարևոր դեր է խաղում տարածաշրջանում այնպիսի հարցերում, ինչպիսին է՝ պայքարը ահաբեկչության դեմ և անվտանգության ապահովման հարցում»,-այս մասին նշել է դեսպանը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն համագործակցել Ադրբեջանի հետ այնպսիսի դաշտերում, որտեղ երկու պետություններն ունեն համատեղ շահեր, օրինակ, էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)