Ռուսաստանը կշարունակի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ
ԱՐԽԻՎ
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,- այս մասին նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ունեցած իր ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է Regnum լրատվական գործակալությունը:
Լավրովի խոսքով՝ միջնորդները մի քանի տարվա ընթացքում աշախատանք են տարել՝ ստեղծելու Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման պայմանագիր, սակայն կողմերը պայմանագրի ենթակետերի հետ վերջնական համաձայնության չեն եկել: Նա նաև նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն այժմ հանդիպումներ են անցակացնում և բանակցությունները շարունակվում են:
Նախարարը նաև հիշեցրել է, որ 2010 թվականի մայիսին «ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հայտարարությամբ հանեդես եկել` կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել պայմանագիրը, սակայն Կազանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության չեն եկել և պայմանագիրը չի ստորագրվել: Միջնորդները ներկայացրել են հակամարտության կարգավորման պայմանագրի նոր տարբերակ, սակայն դեռևս արդյունք չի ունեցել:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)