Որոշում․ փաստաթուղթ․ Արամուսում 4 անձ սպանողին կտանեն համալիր փորձաքննության
Հրապարակումներ
ArmLur.am-ը գրում է.
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արամուսում 4 ժամվա մեջ 4 քաղաքացիների սպանություն կատարող Թադևոս Հովակիմյանին կրկին փորձաքննության են ենթարկելու։ Գործը հսկող դատախազը որոշել է բավարարել սպանվածների հարազատի փաստաբան Գոռ Ալոյանի բողոքը։
Արամուսում 4 ժամվա մեջ 4 քաղաքացիների սպանության դեպքից անցել է 4 ամիս, սակայն կրքերը համայնքում չեն հանդարտվել, և իրավապահ համակարգը դեռ Արամուսում հսկողություն է իրականացնում։
Կոտայքում հոկտեմբերի 12-ին չորս մարդու կյանք խլած տղամարդը՝ Թադևոս Հովակիմյանը, որն արդեն 15 տարի որսորդական միության անդամ է և վերջին տարիներին ունեցել է որսորդական հրացան, ՀՀ քննչական կոմիտեի կողմից պաշտոնապես անմեղսունակ է ճանաչվել, և նա կարող է խուսափել պատասխանատվությունից։
ArmLur.am-ը լրատվականը զրուցել էր Արամուսում սպանված Գևորգ Ղազարյանի տուժողի ներկայացուցիչ Գոռ Ալոյանի հետ։ Վերջինս պահանջում էր, որ սպանություն կատարողին կրկնակի փորձաքննության ենթարկեն, որպեսզի իրենց կասկածները ամրապնդվեն՝ արդյոք տղամարդը ունի առողջական խնդիրներ։
Արդյունքում փաստաբանի բողոքը բավարարվել է, և ՔՊ անդամ ներկայացած Թադևոս Հովակիմյանին կրկնակի փորձաքննության կենթարկեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)