ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ. Բեգլարյան
Հրապարակումներ
Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես մասնակցելու եմ այսօրվա հավաքին՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ ԱԳՆ նախկին շենքի դիմաց: ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի առթիվ պետք է նրա ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք հատկապես գերիների ազատ արձակման և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա:
ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու մեր բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ, իսկ դրա համար մեր կուռ ու միասնական ձայնի բարձրացումը խիստ կարևոր է»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)