Արդեն երեք օր նախագահի թեկնածուն հացադուլի մեջ է
ԱՐԽԻՎ
Արդեն երրորդ օրն է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը «Վերջ շինծու ընտրություններին» ցուցապաստառով ԳԱԱ շենքի հարակից տարածքում անժամկետ հացադուլ է իրականցնում:
Թեկնածուն պայքարում է շինծու ընտրությունների դեմ: Հացադուլի ընթացքում թեկնածուին այցելել է նախագահի մեկ այլ թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որպեսզի հորդորի վերջինիս դադարեցնել հացադուլը: Երեկ ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ևս այցելեց վերջինիս:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախագահի թեկնածուն հայտարարել էր՝ «մինչև քարոզարշավի սկիզբն իշխող կուսակցության թեկնածուի գրանցումն անվավեր չճանաչելու դեպքում անձամբ իմ և հանրության ընտրական իրավունքը համարելու եմ խախտված: Իմ քաղաքացիական պարտքը թելադրում է այդ իրավունքը պաշտպանելու համար հայտարարել անժամկետ հացադուլ»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)