TRIPP հիմնադրամի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան. Արամ Սարգսյան
Հրապարակումներ
Արամ Սարգսյանը գրում է.
Ինչպես և ասում էի…
Մենք հասել ենք մի կետի, երբ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի տնտեսական զարգացման լուրջ հենասյուն՝ Ջեյ Դի Վենս։
Բանալի բառը՝ հենասյուն։
Հարցազրույցներում քանիցս ասել եմ, որ հաղորդակցուղիների բացման և տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար Հայաստանն է ԱՄՆ-ի հենասյունը տարածաշրջանում։
Միջուկային էներգետիկայի ոլորտում ստորագրվեց «123» բանաձևը, որի մասին առաջինն եմ խոսել՝ նշելով, որ գործընթացը պետք է արագացնել, քանի որ այն Կոնգրեսում վավերացման պահանջ ունի։
TRIPP հիմնադրամի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան։ Սկզբնական փուլում՝ 5 միլիարդ դոլարի ներդրումներ, երկրորդ փուլում՝ 4 միլիարդ։
ԱՄՆ-ը շահագրգռված է ՀՀ բնական ռեսուրսների օպտիմալ շահագործմամբ, ինչպես նաև կիսահաղորդիչների ու արհեստական բանականության ներդրմամբ՝ Ջեյ Դի Վենս։
Տես փետրվարի 5-ին Հ1-ով իմ հարցազրույցը՝ ներդրումների, NVidia-ի ու կիսահաղորդիչների, արհեստական բանականության, աշխատատեղերի և ենթակառուցվածքների մասին։
Միակ տեղեկությունը, որի մասին մինչև ԱՄՆ փոխնախագահի այցը չէի խոսել, անօդաչուների ձեռքբերումն էր։ Դե կներեք՝ ռազմական գաղտնիքներ չեմ բացահայտել։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru