Gangnam Style- հարստացրել է YouTube-ը 8 մլն դոլարով
Աշխարհ
YouTube կայքը հարավկորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style տեսահոլովակի շնորհիվ վաստակել է 8 մլն դոլար, հայտնում է AFP-ն: Հունվարի 23-ին այս չտեսնված հաջողության մասին հայտարարել է Google ընկերության զարգացման հարցերով տնօրեն Նիքեշ Արորան:
Google ընկերության, որին և պատկանում է YouTube կայքը, եկամուտներին նվիրված մամլո խորհրդակցության ժամանակ Արորան պարզաբանել է, որ այդ ազդեցիկ գումարը կայքին բերել է գովազդը, որը տեղակայված էր տեսահոլովակը պարունակող էջում: «Դրանում զարմանալի ոչինչ չկա, քանի որ Gangnam Style-ը սահմանել էր դիտումների բոլոր հնարավոր ռեկորդները»,- նշել է վերջինս:
2012թ. դեկտեբերին հոլովակը դիտած մարդկանց քանակը անցել էր ավելի քան մեկ միլիարդը: Ընդ որում, ինքը՝ ռեփերը, այդ տեսահոլովակի շնորհիվ վաստակել է միայն 870 հազար դոլար, մնացած գումարը վերցրել է YouTube-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)