Ոսկե և ադամանդե ավտոմեքենան ունի երեք վայրկյանում 100 կմ/ժամ արագություն (լուսանկարներ)
ԱՐԽԻՎ
Մոտ 3.5 միլիոն դոլար կարժենա լիբանանյան գերավտոմեքենան, որը կցուցադրվի Քաթարում: Լիբանանյան W Motors-ն իր առաջին արտադրանքը կցուցադրի արդեն հունվարի վերջին: Ընդ որու,մ Lykan Hypersport ավտոմեքենայի ստեղծմանը մասնակցել են նաև եվրոպական հեղինակային դիզայներ գերմանական RUF, իտալական Magna Steyr, Studiotorino կազմակերպություններից: Ավտոմեքենայի ստեղծման վրա ծախսվել է շուրջ վեց տարի:
Հայտնի է, որ Lykan Hypersport ավտոմեքենան ամբողջությամբ զարդարվելու է լուսադիոդային օպտիկայով և ադամանդներով, կաշվե նստատեղերը կարվելու են ոսկեզօծ թելերով, իսկ ղեկավարման վահանակի դեր խաղալու է ինտերակտիվ էկրանը: Ավտոմեքենան կարող է 100 կմ/ժամ արագություն բացել միայն 2.8 վայրկյանում: Ավտոմեքենայի ստեղծողները նշում են, որ առավելագույն արագությունը լինելու է 390 կմ/ժամ:
Lykan Hypersport արտադրությունը սահմանափակվելու է միայն 7 նմուշներով, և յուրաքանչյուրի գինը կազմելու է 3.4 մլն դոլար: Ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 29-ին, սակայն հնարավոր կլինի այն գնել ոչ շուտ, քան սեպտեմբերին: Ավտոմեքենայի յուրաքանչյուր գնորդ կստանա 200.000 դոլար արժողությամբ Cyrus Klepcys ժամացույցներ:
{gallery}230{/gallery}


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)