Ճապոնիայի ֆինանսների նախարարը կոչ է անում ծերունիներին «վերջ տալ» իրենց կյանքին
Աշխարհ
Ճապոնիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Տարո Ասոն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ անհրաժեշտ է ծեր մարդ մարդկանց իրավունք տալ «վերջ տալ» իրենց կյանքին՝ առանց այն արհեստականորեն երկարացնող բժշկական միջամտության, քանի որ կառավարությունը բավականին մեծ գումարներ է ծախսում դրա վրա՝ տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Այդ հայտարարությունը փոխվարչապետն արել է սոցիալական ապահովության բարեփոխումների հարցով Ազգային խորհրդի նիստի ժամանակ:
«Աստված չանի ապրել այն ժամանակ, երբ ինքդ ցանկանում ես մեռնել»,– ասել է նա և ավելացրել,– «դուք չեք կարող հանգիստ քնել՝ իմանալով, որ այդ ամենը վճարվում է կառավարության կողմից»: Նա նշել է, որ նմանատիպ իրադրությունում կփորձի «արագ մեռնել»։
Ճապոնիայի 128 մլն բնակչության 1/3-ը 60 տարեկանից բարձր է: 50 տարի անց թոշակառուները կկազմեն ճապոնացիների 40%-ը:
Փոխվարչապետի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջ բերել երկրում։ Սակայն դա չի ստիպել նրան հրաժարվել իր խոսքերից՝ բացատրելով, որ դա իր անձնական կարծիքն է։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան