ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել են Ստրասբուրգում
Հայաստան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ-ի կառուցվածքային նախագահ Ժան Կլոդ Մինյոնը հանդիխպել է ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանական պատվիրակությունների հետ, փոխանցում է Trend-ը:
Հանդիպման ժամանակ կարևորվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը, սակայն ոչ մի հայտարարություն չի արվել:
Խորհրդարանական դիվանագիտության վրա հիմնվող և ԵԽԽՎ-ի նախաձեռնությամբ կազմակերպվող եռակողմ հանդիպումները տեղի են ունենում պարբերաբար: Գործում է հանդիպման մանրամասները չհրապարակելու մասին ձեռք բերված համաձայնություն:
Ավելի վաղ Ժան Կլոդ Մինյոնի անցկացրած մամլո խորհրդակցության ժամանակ նա հույս էր հայտնել, որ մինչև ԵԽԽՎ-ի ապրիլյան նստաշրջանը խորհրդարանական դիվանագիտությունը կհասնի որոշակի արդյունքների:


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ