Շաքիրայի և Պիկեի որդին արդեն «Բարսելոնա» ակումբի անդամ է
Աշխարհ
Երգչուհի Շաքիրան առաջին անգամ մայրացել է: Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում Շաքիրան լույս աշխարհ է բերել որդուն: Երգչուհին և իր սիրելին՝ ֆուտբոլիստ Պիկեն, առաջնեկին անվանել են Միլան:
-Մենք ուրախ ենք ձեզ հայտնելու Շաքիրա Մեբարակի և Ժերար Պիկեի որդու՝ Միլան Պիկե Մեբարակի ծննդյան մասին:
Տղան ծնվել է հունվարի 22-ին՝ Բարսելոնայում: Ինչպես իր հայրը, այնպես էլ փոքրիկ Միլանը ծնվելու պահից ի վեր դարձել է «Բարսելոնա» ակումբի անդամ: Նորաթուխ մայրիկը և փոքրիկը իրենց լավ են զգում: Այս մասին գրում է glamurchik.tochka.net-ը:
Իր էջում Շաքիրան նաև շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր աղոթել են իր համար այդքան կարևոր օրը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան