Թաթա Սիմոնյանն ու Կրիստինա Օրբակայտեն զուգերգ են կատարելու
Հասարակություն
ArmStar.am-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել են, որ ԱՄՆ-ում տեղի է ունենում Թաթա Սիմոնյանի նոր տեսահոլովակի նկարահանումը: Իսկ թե ո՞ր երգի հիման վրա է այն նկարահանվում, և այլ մանրամասներ պարզելու համար կայքը փորձել է այս տեղեկատվությունը ճշտել հենց իրենից:
ArmStar.am-ին հաջողվել է կապ հաստատել երգչի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ, ով իրենց հետ զրույցում նշել է, որ իսկապես այժմ Լոս Անջելեսում ընթանում են տեսահոլովակի նկարահանումները, որոնք շուտով ավարտին կհասցվեն: Երկրպագուներին անակնկալ է սպասվում, քանի որ տեսահոլովակում Թաթան զուգերգ է կատարում ռուսական էստրադայի ամենավառ աստղերից մեկի՝ Կրիստինա Օրբակայտեի հետ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը