Մեծ է Լիդա Կարպովնայի դերը հայկական սրտաբանության ու հատկապես սրտային վիրաբուժության զարգացման մեջ. «Նորք Մարաշ» ԲԿ
Հրապարակումներ
Երեկ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի երկարամյա տնօրեն, Հայաստանի վաստակավոր բժիշկ, մանկաբույժ, լուսահոգի Լիդա Մուրադյանի ծննդյան օրն էր
Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում երեկ գրառում է կատարվել, որը ներկայացնում ենք ստորև.
«Մեծ է Լիդա Կարպովնայի դերը հայկական սրտաբանության ու հատկապես սրտային վիրաբուժության զարգացման մեջ: Նրա ազնիվ մղումների շնորհիվ Հրայր Հովակիմյանը և բժիշկների նվիրյալ մի ողջ թիմ իրենց ներուժը ներդրեցին «Նորք-Մարաշ» ԲԿ-ի կայացման և զարգացման մեջ:
Լիդա Կարպովնայի համար կյանքի իմաստը սեր և բարություն արարելն էր, կարիքավորին ձեռք մեկնելը: Եղել է հոգատար ու սրտացավ, իր գործին նվիրյալ: Մեր կենտրոնի պատմության ընթացքում նա կարողացել է ստեղծել մասնագիտական հմտությունների և մարդկային որակների ներդաշնակ մի համադրություն:
Նրա առաքելությունն այսօր էլ շարունակվում է մեծ ընտանիք դարձած ու շարունակ մեծացող թիմի կողմից՝ տնօրեն Միքայել Ադամյանի գլխավորությամբ:
Շնորհավորում ենք Լիդա Կարպովնայի երկնային ծնունդը:
Մեր խոնարհումը նրա վառ հիշատակի առջև»,-ասված է գրառման մեջ


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին