Եվա Ռիվա՞ս, թե՞ Վալերիա Ռեշոտնիկովա-Ծատուրյան (լուսանկարներ)
Հասարակություն
Վալերիա Ռեշոտնիկովա-Ծատուրյան. այս անուն-ազգանունը երևի թե ոչ մեկի ոչինչ չասաց, իսկ երբ ասենք Եվա Ռիվաս, ապա շատերը կհիշեն ամենաբարձրահասակ հայուհուն, ով մի քանի տարի առաջ ներխուժեց հայկական շոուբիզնես:


Եվա Ռիվասը ծնվել է 1987թ. հուլիսի 13-ին, Դոնի Ռոստովում: Հայրը՝ Ալեքսանդր Ռեշոտնիկովը, ծնվել է Վլադիվաստոկում, հայի և ռուսի ընտանիքում, իսկ մայրը՝ Փիրուզա Ծատուրյանը, ծնվել է Երևանում։



Նախատատը ազգությամբ հույն Եվա Ռիվասն էր, ում անունը երգչուհին օգտագործել է որպես կեղծանուն։ 1996-2004թթ. որպես մենակատար հանդես է եկել Դոնի Ռոստովի «Արևիկ» անսամբլում:


Կատարել է դասական և էստրադային երգեր, ինչպես նաև ռուսական և արտասահմանյան ստեղծագործություններ:


Եղել է բազմաթիվ մրցույթների դափնեկիր: 2005թ. ճանաչվել է Ռոստովի «Ոսկե ձայն» և «Դոնի Միսս Մարգարիտ»:

Նույն թվականին Երևանում զբաղեցրել է 2-րդ տեղը «Միսս Կովկաս» գեղեցկության մրցույթում և «Տարվա հայկական երգ» ամենամյա մրցույթում արժանացել է 1-ին մրցանակին: 2010թ. «Apricote Stone» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում և զբաղեցրել 7-րդ տեղը:

Slaq.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը